Ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Հոկտեմբերի 22-ին, ժամը 17։20-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են երկու ավտոմեքենա․ կան արգելափակված քաղաքացիներ, անհրաժեշտ է փրկարարների օգնություն։


 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։


 

Պարզվել է, որ Ապարան-Հարթավան ավտոճանապարհի 11-րդ կմ-ին բախվել են Vaz և Volvo մակնիշների ավտոմեքենաները․ վերջիններս հայտնվել են ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս։

 


Vaz մակնիշի ավտոմեքենայի երեք ուղևոր տեղափոխվել է բժշկական կենտրոններ։


 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, հատուկ տեխնիկայի օգնությամբ Vaz մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել երկու ուղևորի և վարորդին․ վերջիններս հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։