Ռուսաստանի և Ուկրաինայի միջև նոր բանակցությունների փուլի հարցում
որևէ շարժ չկա, հայտարարել է ՌԴ արտգործնախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։
«Կարող եմ միայն հղում անել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի
Սերգեևիչ Պեսկովի խոսքին, ով ասել էր, որ Ուկրաինան չի արձագանքում մեր նախաձեռնություններին
և խուսափում է երկխոսությունից։ Դրանից հետո իրավիճակը չի փոխվել», – ասել է Գալուզինը
լրագրողների հետ զրույցում։
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները օգոստոսի 15-ին Ալյասկայում կայացած
հանդիպման ընթացքում քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորման հնարավոր ուղիները։
Երկու առաջնորդներն էլ դրական են գնահատել հանդիպման արդյունքները։ ՌԴ ղեկավարը նշել է, որ
հնարավոր է հասնել ուկրաինական հակամարտության ավարտին և ընդգծել է, որ Մոսկվան շահագրգռված
է երկարաժամկետ կարգավորմամբ։
Ավելի վաղ Վլադիմիր Պուտինն ընդգծել էր, որ Ուկրաինայի ճգնաժամի
երկարաժամկետ լուծման համար անհրաժեշտ է վերացնել դրա արմատական պատճառները։