Պարզելու համար՝ եղե՞լ են արդյոք կրկնաքվեարկություններ, կարծում ենք՝ այդ միջնորդությունը բավարարելը էական նշանակություն ունի. Արա Զոհրաբյան
Սահմանադրական դատարանն այսօր՝ հուլիսի 13-ին, շարունակում է հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող 4 քաղաքական ուժերի դիմումների քննությունը:  

«Բա´րձր դատարան, Ազգային անվտանգության ծառայության աշխատակազմի ղեկավարը պատասխանել էր. «Դիմումում բարձրացված հարցերը Ազգային անվտանգության ծառայությունը կարող է պարզել համապատասխան իրավասու պետական մարմինների միջնորդությունների հիման վրա»:  Այսինքն՝ այս առումով Ազգային անվտանգության ծառայությունը նման դիրքորոշում հայտնել է»,- հայտարարեց «Զարթոնք» կուսակցության ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝ այն կարևորագույն ինստիտուտները, որոնք պիտի փոխվեին, որպեսզի ունենայինք ազատ և արդար ընտրություններ, չի կատարվել:  «Որպեսզի պարզենք, թե եղել են արդյոք կրկնաքվեարկություններ, կարծում ենք՝ այդ միջնորդությունը բավարարելը էական նշանակություն ունի»,- նշեց Արա Զոհրաբյանը: