ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Երևան քաղաքում գործող օգտագործված յուղերի պահման և վերամշակման գործունեություն իրականացնող «ՎԻ ԸՆԴ ԷՅ» ՍՊԸ-ում արձանագրել են խախտումներ։ Այս մասին տեղեկացնում են ԲԸՏՄ-ից։


Ընկերությունը գործունեությունն իրականացրել է առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացության։


Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի պետի որոշմամբ կասեցվել է վտանգավոր թափոնների պահման և վերամշակման գործունեությունը։


Ընկերության տնօրենի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։