Նոյեմբերի 29-ին Նոյեմբերյանում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ։
Ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել երեք քաղաքական
ուժ. «Քաղաքացիական պայմանագիր»-ը, որի ցուցակը գլխավորում է Մխիթար Խաչիկյանը, «Ապրելու
երկիր»-ը, որի ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Արսեն Աղաբաբյանը, և «Լուսավոր
Հայաստանը»-ը, որի ցուցակը գլխավորում է Նարեկ Սիրադեղյանը։
ՔՊ
թեկնածու Մխիթար Խաչիկյանի հետ զրուցել ենք իր առաջադրման, իրենց ծրագրի, համայնքի
խնդիրների և քարոզարշավի տպավորություններից։
Նա
նշեց, որ որոշել է առաջադրվել առաջին հերթին համայնքում առաջացած և կուտակված դժգոհությունների պատճառով։
«Ապաշնորհ կառավարման հետևանքով և՛ սուբվենցիոն ծրագրերն են
ոչ ճիշտ օգտագործվում, և՛ համայնքային միջոցներն են ոչ ճիշտ օգտագործվում։ Հիմնականում
սրա մասին է խոսքը։ Կառավարությունը ոչ մի սուբվենցիոն ծրագրի՝ համայնքի կողմից ներկայացված,
չի մերժել»,- ասաց Մխիթար Խաչիկյանը։
Նա նշեց՝ այնպես չէ, որ ոչինչ չի արվել, խնդիրը որակն է, վերահսկողությունը,
առաջնահերթությունը ճիշտ պահելը, ոչ թափանցիկ հաշվետվությունը, և դժգոհությունները
բավականին շատ են, որոնք բերում են համայնքային միջոցների սխալ տիրապետման և սխալ օգտագործման։
«Այսինքն՝ արված գործերը մարդիկ փորձում են ներկայացնել՝ համեմատելով
ոչինչ չանելու հետ, բայց երբևէ չեն փորձում համեմատվել, թե ինչ կարելի էր անել այդ
միջոցներով։ Միջոցները վերջին տարիներին անընդհատ աճում են, կառավարությունն ամեն տարի
ավելացնում է տրվող դոտացիաները։ Մասնավորապես վերջին չորս տարվա մեջ դրանք կրկնապատկվել
են»,- հավելեց Մխիթար Խաչիկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան