«Մաշայի վարքը սխալ օրինակ է, իսկ Արջի նկատմամբ վերաբերմունքը՝ դաժան»․ ՌԴ-ում կոչ են արել արգելել «Մաշան և Արջը» մուլտֆիլմը

Ռուսաստանում առաջարկվել է սահմանափակել «Մաշան և Արջը» մուլտֆիլմի ցուցադրությունը հեռուստատեսային և առցանց հարթակներում՝ ավանդական ընտանեկան արժեքներին չհամապատասխանելու պատճառով։ Նման նախաձեռնությամբ հանդես է եկել քաղաքագետ և հասարակական գործիչ Վադիմ Պոպովը։ Փորձագետի կարծիքով՝ հանրահայտ անիմացիոն ֆիլմի բովանդակությունը կարող է բացասաբար անդրադառնալ ընտանիքի և դաստիարակության վերաբերյալ երեխաների հայացքների վրա։


«Այս արտադրանքը չի կարելի ցուցադրել երեխաներին։ Այն հակասում է ռուսական ավանդական արժեքներին։ Սկսենք նրանից, որ գլխավոր հերոսուհին ապրում է մենակ, առանց ծնողների։ Տարօրինակ և վտանգավոր օտարման օրինակ փոքր երեխայի համար։ <...> Երկրորդ՝ Մաշան քմահաճ, շահամոլ, եթե չասենք պրոբլեմատիկ աղջիկ է»,- հայտարարել է Պոպովը


Նա նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ մուլտֆիլմի գլխավոր կերպարը՝ Մաշան, մեծանում է առանց ծնողների, ինչը, ըստ նրա, հակասում է ռուսական ընտանեկան մշակույթի հիմքերին։


Հասարակական գործչի խոսքով՝ մուլտֆիլմի մի շարք դրվագներ կարելի է դիտարկել որպես սխալ վարքագծի օրինակ փոքրիկների համար, իսկ առանձին սյուժեներ հարցեր են առաջացնում կենդանիների նկատմամբ դաժանության տեսանկյունից։


Փորձագետն ընդգծել է, որ դեռևս նպատակահարմար չի համարում «Մաշան և Արջը» մուլտֆիլմը ներառել արգելված արտադրանքի ցանկում։