Իրավապահները գործողություններ են իրականացրել Ապարանի համայնքապետարանում. 9 անձ ձերբակալվել է

Իրավապահները գործողություններ են իրականացրել Ապարանի համայնքապետարանում: Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից՝ նշելով, որ քննչական գործողություններն իրականացվում են իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում:


Կոմիտեից հայտնեցին նաև, որ քրեական վարույթի շրջանակում կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով ձերբակալվել է 9 անձ, որոնցից երեքը Ապարանի համայնքապետարանի աշխատակիցներ են: