Չինաստանում ռուսական մատրյոշկայի թեմատիկ այգի կստեղծվի

Չինաստանի Իմյանպո բնակավայրում, որտեղ շուրջ 15 հազար մարդ է ապրում, նախատեսվում է ստեղծել ռուսական մատրյոշկային նվիրված թեմատիկ այգի։ Բնակիչների գրեթե 20 տոկոսը զբաղվում է մատրյոշկաների արտադրությամբ՝ պահպանելով ձեռագործության ավանդական մեթոդները։ Նախագծին աջակցում են նաև տեղական իշխանությունները։