Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցուցադրել է այն սրբապատկերները, որոնք հատուկ ռազմական գործողության գոտում փրկել են զինվորներին փամփուշտներից և նվիրվել են իրեն ծննդյան օրվա առթիվ։
Նա նշել է, որ հատուկ ռազմական գործողության գոտում զինվորներին գնդակներից փրկած
սրբապատկերների դեպքը հանդիսանում է ֆիլմի համար պատմություն։
Խոսելով հատուկ ռազմական գործողության
մասնակիցների հերոսության մասին՝ Ռուսաստանի նախագահը նշել է, որ դա
ռուսների գեների մեջ է. «Վստահ եմ, որ դուք գիտեիք մանրամասները, թե ինչպես է կռվել ձեր
պապը... Չգիտեիր, թե ինչպես է նա դա արել, բայց ինքդ կռվում ես այնպես, ինչպես պապդ։ Ինչի՞ մասին է դա վկայում։ Դա մեր գեների մեջ է, հասկանո՞ւմ եք»։
Չորեքշաբթի օրը Պուտինը այցելել է Մոսկվայի
Պ.Վ. Մանդրիկայի անվան կենտրոնական ռազմական կլինիկական հոսպիտալ։ Նա հանդիպել է հոսպիտալում բուժում
ստացող հատուկ ռազմական գործողության
մասնակիցների հետ։