Նիդերլանդների խորհրդարանը հայազգի պատգամավոր ունի

Նիդերլանդների խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Անի Զալինյանը ստացել է պատգամավորական մանդատ՝ դառնալով առաջին հայ ներկայացուցիչը Նիդերլանդների խորհրդարանում։


Այս մասին հայտնում է «Նիդերլանդական օրագիր» կայքը։ 


Նշվում է, որ այս նշանակալի առիթով Անի Զալինյանին շնորհավորանքներ են հղել մի շարք հայկական կազմակերպություններ և անհատներ։ 


Անի Զալինյանն առաջադրվել էր GroenLinks-PvdA դաշինքի կողմից։ Նրա ընտրվելը խորհրդանշում է ազգային բազմազանության և ներգրավվածության կարևոր առաջընթաց Նիդեռլանդների քաղաքական դաշտում։ 


Խորհրդարանական ընտրությունները Նիդեռլանդներում կայացել էին հոկտեմբերի 29-ին։ Ըստ նախնական տվյալների՝ ընտրություններում հաղթանակ է տարել «Դեմոկրատներ 66» կուսակցությունը։


«Դեմոկրատներ 66»-ը կստանա խորհրդարանի 150 տեղերից 27-ը։ 


Ծայրահեղ աջակողմյան «Ազատություն» կուսակցությունը որը մի քանի տասնորդական տոկոսով քիչ ձայն է հավաքել, արդյունքում նույնպես պետք է ստանա 27 տեղ։  Երրորդ տեղը զբաղեցնում է աջ-լիբերալ Ազատության և ժողովրդավարության ժողովրդական կուսակցությունը, որը կստանա 22 մանդատ։ GroenLinks-PvdA դաշինքը, որով Անի Զեյնալյանը պատգամավորի մանդատ է ստացել, խորհրդարանում կունենա 20 տեղ։ Նախորդ ընտրությունների արդյունքներով դաշինքը Նիդեռլանդների խորհրդարանում 25 տեղ ուներ։