Երևանի 2 վարչական շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 22-28-ը (2025թ.)։


 

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․


 

-Կենտրոնում՝ հոկտեմբերի 25-ին և 27-ին,

-Արաբկիրում՝ հոկտեմբերի 26-ին և 28-ին,

-Նոր Նորքում՝ չի գերազանցել,

-Շենգավիթում՝ չի գերազանցել։

 


Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

 


-Նոր Նորքում՝ ամբողջ շաբաթ,

-Արաբկիրում՝ հոկտեմբերի 22-26-ը,

-Շենգավիթում` հոկտեմբերի 23-ին և 26-28-ը,

-Կենտրոնում՝ հոկտեմբերի 22-27-ը։


 

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։