Քաղաքացիակենտրոն լրատվություն
Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա – Վրացական փողոց խաչմերուկում բախվել են «Mercedes» և «Opel » մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և տուժածների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։