Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ռուսաստանից կարտաքսվի ավելի քան 4300 օտարերկրյա քաղաքացի՝ տարբեր իրավախախտումների համար։ Այդ մասին հայտնել են Ռուսաստանի ՆԳ նախարարությունից։
«Դատարանները Ռուսաստանի Դաշնությունից օտարերկրյա քաղաքացիների վարչական վտարման վերաբերյալ կայացրել են ավելի քան 4300 որոշում»,- նշել են ՌԴ ՆԳՆ-ից։
748 քրեական գործ է հարուցվել, 430-ը՝ ՌԴ-ում ֆիկտիվ գրանցում կատարելու , 235-ը՝միգրացիայի ոլորտում փաստաթղթեր կեղծելու համար։ Արդյունքում 4300 միգրանտ վտարվելու է Ռուսաստանից։