Ինչպես հայտնի է՝ այսօր լրանում է Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի՝ 44-օրյա պատերազմի մեկնարկի 3-րդ տարին:
Հայաստանում ԱՄՆ դեսպան Քվինն այսօր հարգանքի տուրք է մատուցել տասնամյակներ տևող հակամարտության ընթացքում իրենց կյանքը զոհածների հիշատակին՝ այցելելով Եռաբլուր զինվորական պանթեոն և ծաղիկներ խոնարհելով: