Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը երկու նոր նշանակման մասին է տեղեկացրել:


Արմինե Ստեփանյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի  աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնակատար:


Սարգիս Խաչատրյանը նշանակվել է «Երևանի քաղաքային նոր աղբավայր» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնակատար: