«Ուկրաինայի վերջը սարսափելի է լինելու». Մեդվեդև

Արևմուտքը միայն վատթարացնում է Ուկրաինայի իրավիճակը՝ շարունակելով ֆինանսավորել նրան, որի վրա ռուսական ներխուժումից ի վեր ծախսել է 500 մլրդ եվրո, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, հաղորդում է The Moscow Times-ը։


«Դա զայրացնող, վտանգավոր շատ է։ Այդ փողերով կարելի էր կառուցել նոր, չեզոք և բարգավաճ Ուկրաինա։ Բայց դա չէր ճակատագիրը»,- գրել է Մեդվեդևը։


Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն Աֆղանստանում իր 20-ամյա ռազմական ներկայության ընթացքում մի քանի անգամ ավելի է ծախսել. «2001-ից 2021 թվականների ժամանակահատվածում անսասան ազատ «Պինդոստանը» Աֆղանստանում 2.3 տրիլիոն դոլար է ծախսել, որպեսզի իշխանությունը թալիբներից փոխանցի թալիբներին»։


Մեդվեդևը դրանից եզրակացրել է, որ որքան շատ արևմտյան աշխարհը ծախսի Ուկրաինային աջակցելու վրա, «այնքան ավելի սարսափելի կլինի վերջը» նրա ներկայիս կառավարության համար, և այնքան ավելի շատ տարածքներ կստանա Ռուսաստանը։


«Ամեն ինչ կստացվի այնպես, ինչպես ԱՄՆ-ի հետ՝ Աֆղանստանում»,- ավելացրել է նա՝ չհստակեցնելով պատճառը, և շնորհավորել է բոլոր ռուսներին Ազգային միասնության օրվա կապակցությամբ։