Վանաձորում փլուզված տան փլատակներից դի է դուրս բերվել

Նոյեմբերի 3-ին՝ ժամը 15։56-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասի Լեռնային փողոցի տներից մեկում տեղի է ունեցել փլուզում։


Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։


Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ փլատակներից դուրս են բերել քաղաքացու դին։


Աշխատանքներին ներգրավվել է համայնքապետարանի մեկ հատուկ տեխնիկա։