ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ժամանել է Դոհա

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է Կատարի մայրաքաղաք Դոհա։


 

Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։


 

Ավելի վաղ հայտնել ենք, որ Խաչատուրյանը նոյեմբերի 4-6-ն աշխատանքային այցով կլինի Կատարում՝ Համաշխարհային սոցիալական համաժողովին մասնակցելու համար։

 


Հանրապետության նախագահը համաժողովի ընթացքում հանդես է գալու ելույթով, նախատեսված են նաև նախագահի երկկողմ հանդիպումներն արտասահմանյան գործընկերների հետ։