Հրավիրում եմ բոլոր լրատվամիջոցներին՝ լուսաբանելու. Տեր Տարոնը կանչվել է Մայր Աթոռ

Տեր Տարոն քահանան նոյեմբեր 4-ին՝ ժամը 15:00-ին, կանչվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ հանդիպելու կարգապահական հանձնախմբին։


Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է քահանան՝ գրելով.


«Սիրելինե՛ր, վաղը հրավիրում եմ բոլոր լրատվամիջոցներին՝ գալու և լուսաբանելու այդ հանդիպումը»։


Ավելի վաղ տեր Տարոնը մեկ այլ գրառման մեջ ի թիվս այլ մտքերի, նաև ասել էր.


«Ես հավատում եմ, որ չլռելու ժամանակն է, ճշմարտությունը չլռեցնելու ժամանակը։ Ես համբերատար աղոթում եմ, որ մեր մեջ գտնվեն շատեր, որ մտնեն սրտի անդորրի մեջ և այնտեղ գտնեն ազնվության ձայնը։ Տեր Արամ, Տեր Թադե, ձեր խոսքը ինձ համար եղավ լույս։ Լույս՝ տեսնելու համար, որ նույնիսկ Եկեղեցու մեջ լռելով չի փոխվի ոչինչ։


Քրիստոս լռելով չէր փրկում աշխարհը, այլ ճշմարտությունը բարձրաձայնելով։ Միանում եմ այդ լույսին որպես եղբայր, որպես քահանա, որպես մարդ»: