Կտրիճի հրաժարականը պահանջող եպիսկոպոսներին Արշակը վախեցրել է կոմպրոմատներով

Medianews-ը գրում է․ Օրեր առաջ Կտրիճի հետ հանդիպման ժամանակ եպիսկոպոսները պահանջել էին նրա հրաժարականը, սակայն Կտրիճը հրաժարվել էր հեռանալ, ինչին ի պատասխան եպիսկոպոսները հայտնել էին, որ ցանկանում են հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, քանզի ստեղծված իրավիճակը անընդունելի է իրենց համար։


Վարչապետի հետ հանդիպելու ցանկություն ունեցող եպիսկոպոսներին կտրուկ արձագանքել է Արշակ Խաչատրյանը՝ ցանկանալով կանխել այդ հանդիպումը։ Վերջինս հայտնել է եպիսկոպոսներին, որ բոլորի վրա իշխանությունը ունի կոմպրոմատներ ու բացառված չէ, որ ինչ որ պահի դրանք հրապարակվեն։


Այս կերպ ուրիշների վրա կոմպրոմատներ հավաքող Արշակը հասկացրել/վախեցրել  է եպիսկոպոսներին, որ եթե գնան Փաշինյանի հետ հանդիպման, հնարավոր է նրանց վրա  հավաքած իր կոմպրոմատներից հանրայնացնի։