Ավանեսյանը խստորեն հորդորում է դեղատուփերը, տան կենցաղում կիրառվող թունավոր նյութերը հեռացնել երեխաներին հասանելի տեղերից

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հորդորում է ծնողներին տան դեղատուփերը, թունավոր նյութերը, լվացող նյութերը հեռացնել երեխաների համար հասանելի տեղերից: 


Ավանեսյանը տեսաուղերձ է հրապարակել՝ զգոնության կոչ անելով: 


«Սիրելի մայրիկներ, հայրիկներ ու տատիկներ, մի շատ կարևոր խնդրանք ունեմ: Հենց լսեք իմ այս ուղերձը, ձեր տան դեղատուփերը, թունավոր նյութերը, լվացող նյութերը, որոնցից են ժավելի սպիրտը, կալիումի պերմանգանատը, ացետոնը, հեռացրեք երեխաների համար հասանելի տեղերից: Խնդրում եմ, հենց այսօր 3 րոպե ժամանակ տրամադրեք և ձեր կողմից երեխաների պաշտպանության համար շատ կարևոր քայլ արեք»,-ասաց Ավանեսյանը: 


Նախարարը հայտնեց, որ 1 ամիս շատ մանրամասն վերլուծել, ուսումնասիրել են մանկակական հիվանդացության և մահացության պատճառները՝ հասկանալու աճի պատճառները:


 «Մեր կողմից շատ հստակ քայլեր ենք ձեռնարկել, իհարկե, բայց այս գործում նաև դուք եք մեր օգնականը: Մենք միասին պետք է պաշտպանենք մեր երեխաներին, որ ոչ մի երեխա չկարողանա հասանելիություն ունենալ դեղորայքի, տան կենցաղում օգտագործվող թունավոր, վտանգավոր նյութերին: Խնդրում եմ ձեզ, պահեք դեղերը փակի տակ: Բոլոր այդ նյութերը հեռացրեք երեխաների համար հասանելի տեղերից»,-հորդորեց նախարարը: