Թուրքիայի հետ մեր երկխոսությունը կամ Թուրքիայի հետ մեր հարաբերությունները հայելային հակապատկերն են Ադրբեջանի հետ եղած իրավիճակին: Այդ մասին «Օրբելի ֆորում. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագիրը կրող միջազգային համաժողովի ընթացքում, պատասխանելով թուրք լրագրողի հարցին, ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
Նախարարի խոսքով՝ տասնամյակներով փակ սահմանների պարագայում մարդիկ գնացել են այցելել են իրար, առևտուր է եղել շատ շոշափելի, խնդիրն այն է եղել, որ այդ առևտուրը երրորդ երկրով է անցել: Թռիչքներ են եղել և այսօր էլ կան։
Պայմանավորվածություն կա ավելացնել թռիչքները դեպի Երևան, դեպի Գյումրի և ըստ այդմ՝ Թուրքիայի քաղաքներ՝ Ստամբուլ, ենթադրում եմ՝ Անկարա և այլն: Թուրքիայի հետ խնդիրը եղել է այն, որ սահմանը փակ է, և դիվանագիտական հարաբերություններ չկան»,- ասաց Միրզոյանը: