Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնից տեղեկացնում են՝ իրականացված վերահսկողական գործողությունների շրջանակում հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «Արմ պետրոլ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ ք․ Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Ազատության պողոտա 26/3) հայտնաբերվել են խախտումներ։
Մասնավորապես՝ ստուգումների արդյունքում հայտնաբերվել է թերլիցքավորում․ կասեցվել է թերլիցքավորմամբ շահագործվող հեղուկացված ածխաջրածնային գազի վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը։
Կազմակերպության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ խախտումները վերացնելու ուղղությամբ:
Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։