Հաշվառման-քննական ծառայություններն առավել հասանելի են․ հերթագրվեք առցանց կամ սպասարկվեք կենդանի հերթով

Հաշվառման-քննական ծառայություններից օգտվելն այժմ առավել արագ է և հարմար։

ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ քաղաքացիները կարող են նախապես հերթագրվել առցանց կամ ծառայությունների մեծ մասից օգտվել կենդանի հերթի սկզբունքով։

Առցանց հերթագրում


Առցանց հերթագրման համար անհրաժեշտ է մուտք գործել roadpolice.am հարթակ, ընտրել նախընտրելի հաշվառման-քննական ստորաբաժանումը, հասանելի օրն ու ժամը։


Հերթագրումից հետո նշված էլեկտրոնային փոստին կուղարկվի քառանիշ կոդ։


Հարգելի՛ քաղաքացիներ, խնդրում ենք հաշվառման-քննական ստորաբաժանում ներկայանալ ամրագրված ժամից 15 րոպե շուտ, տերմինալում մուտքագրել ստացված քառանիշ կոդը և հաստատել ներկայությունը՝ սպասարկման գործընթացն անխափան կազմակերպելու համար։


Կենդանի հերթ


Նախապես չհերթագրվելու դեպքում ծառայությունների մեծ մասից հնարավոր է օգտվել նաև կենդանի հերթով։


Դրա համար անհրաժեշտ է այցելել համապատասխան հաշվառման-քննական ստորաբաժանում, տերմինալից ստանալ կտրոն և սպասարկվել ըստ հերթի։