«Հրվ. Կովկասում իրավիճակը բարելավման միտում ունի, բայց խաղաղության համար պետք է վերականգնել «3+3»-ը». Շոյգու

Հարավային Կովկասում իրավիճակը աստիճանաբար կայունանում է, և խաղաղության գործընթացի առաջխաղացման համար չափազանց կարևոր է վերականգնել «3+3» հարթակի խորհրդատվական խմբի աշխատանքը: Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։


«Ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասում իրավիճակը բարելավման միտում ունի։ Միևնույն ժամանակ մենք ելնում ենք նրանից, որ խաղաղության գործընթացը պետք է կրի առաջին հերթին տարածաշրջանային չափումներ։ Այս համատեքստում կարևոր է վերականգնել «3+3» հարթակի խորհրդատվական-տարածաշրջանային խմբի աշխատանքը», - նշել է Շոյգուն Մոսկվայում ԱՊՀ անդամ պետությունների Անվտանգության խորհրդի քարտուղարների հետ հանդիպմանը:


Նա նշել է, որ հիմնական գործոնը տարածաշրջանում տրանսպորտային և հաղորդակցական կապերի ապաշրջափակումն է, որի մասին պայմանավորվածությունը ավելի վաղ ձեռք է բերվել եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում։