Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ողջունել է «Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև երկաթուղային հաղորդակցության սկիզբը Ադրբեջանի և Վրաստանի տարածքով... Այս իրադարձությունը իրական, շոշափելի ներդրում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում, մեր աշխատանքի վկայություն՝ հանուն տարածաշրջանային կայունության և տարածաշրջանի բոլոր երկրների տնտեսական զարգացման»։
«Ցանկանում
եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկերներին՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին
Մուստաֆաևին և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում
տրանսպորտային կապերի ապաշրջափակմանն ուղղված համատեղ աշխատանքի համար, ինչպես նաև
Վրաստանին՝ այդ երթուղով բեռնափոխադրումների կազմակերպման գործում կառուցողական
մասնակցության համար»,- լրագրողներին ասել է Օվերչուկը։
Ռուսաստանի
տրանսպորտի նախարարությունն էլ հայտնել է, որ մինչև 2026 թվականի հունվարի վերջը ցորենի
ևս 132 վագոն կուղարկվի Հայաստան Ադրբեջանի տարածքով։