Քաղաքացիակենտրոն լրատվություն
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել ուկրաինացիներին արտագաղթել և հաստատվել Բելառուսի Հանրապետությունում։ Նա այդ մասին ասել է Պրիպյատ գետի վրայի վերանորոգված կամրջի բացման արարողության ժամանակ։
«Մենք բաց ենք։ Խնդրեմ, եկեք, ուկրաինացիներ։ Մենք ձեզ սիրով կընդունենք։ Ձեր ընտանիքներին, ձեր երեխաներին կապահովենք նույնպիսի կյանք, ինչպիսին բելառուսներինն է՝ կրթության և առողջապահության առումով»,- հայտարարել է Լուկաշենկոն
Լուկաշենկոյի խոսքերով՝ շատ ուկրաինացի ներգաղթյալներ արդեն աշխատում են Բելառուսում, մասնավորապես Գոմելի մարզում։