Նոր նշանակում վարչապետի աշխատակազմում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Մանվել Քեշիշյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետ:


«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 17-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 122-րդ ու 128-րդ կետերը, Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշման հավելվածի 14-րդ կետը և Մանվել Քեշիշյանի դիմումը՝


1. Մանվել Կարապետի Քեշիշյանին 2025 թվականի նոյեմբերի 6-ից նշանակել վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետ (պաշտոնի ծածկագիրը` 06-13.3-Ղ1-1)՝ 12 ամիս փորձաշրջանով։


2. Մանվել Կարապետի Քեշիշյանի փորձաշրջանը համակարգող նշանակել վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Ռոմիկի Խաչատրյանին։


3. Մանվել Կարապետի Քեշիշյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքին համապատասխան», ասված է որոշման մեջ։