Լավրովը Պուտինի աչքից ընկե՞լ է. Կրեմլը պարզաբանել է, թե ինչու էր նախարարը բացակայում ԱԽ նիստից

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է այն լուրերը, ըստ որոնց  Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, իբր, «ընկել է պետության ղեկավարի աչքից»,   հաղորդում է «Ռուսաստանի Առաջին ալիքը»։


«Այս հաղորդագրություններում իրականությանը համապատասխանող ոչինչ չկա»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Կրեմլի խոսնակը։


Լուրեր այն մասին, ըստ որոնց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Պուտինի աչքից ընկել է, ի հայտ են եկել Լավրովի հանրության տեսադաշտում չերևալուց հետո։ Բացի դրանից, նա չի մասնակցել Անվտանգության խորհրդի նիստին, որտեղ քննարկվել է միջուկային փորձարկումների վերսկսման հնարավորությունը։