Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ռուսաստանի իրական դաշնակիցներն են բանակը, նավատորմը և օդատիեզերական ուժերը: Ինչպես հաղորդում է` ՌԻԱ Նովոստին՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Հաճախ ենք հիշում, որ Ռուսաստանը դեռևս ունի երկու դաշնակից՝ բանակը և նավատորմը, բայց մենք, անշուշտ, պետք է ավելացնենք օդատիեզերական ուժերը»,- ասել է նա։
Այն արտահայտությունը, որ Ռուսաստանն ունի միայն երկու դաշնակից՝ իր բանակը և նավատորմը, վերագրվում է կայսր Ալեքսանդր III-ին (1881–1894),- գրում է կայքը։
Լավրովը համաձայնել է այն պնդման հետ, որ ռուսական զենքի արտահանումն ազդում է Ռուսաստանի դիրքորոշման վրա համաշխարհային քաղաքականության և դիվանագիտության մեջ, այդ թվում՝ բարձր մակարդակի բանակցությունների համատեքստում։