Ռուսաստանի տարածաշրջաններում սկսվել է պահեստազորայիններին հավաքագրելու արշավ այն ստորաբաժանումներում, որոնք կներգրավվեն չափազանց կարևոր օբյեկտների պաշտպանության համար, գրում է «Կոմերսանտը»։
Պարբերականի տեղեկություններով՝ համապատասխան աշխատանքն արդեն տարվում է
Ռուսաստանի Դաշնության երկու տասնյակ սուբյեկտներում։
Ընդ որում, նշում է «Կոմերսանտը», մասնագիտացված
պահեստազորայինների ջոկատների
ձևավորումը սկսվել է դեռևս մինչև նոյեմբերի 4-ին Ռուսաստանի նախագահի կողմից
ստորագրված համապատասխան փոփոխությունների ուժի մեջ մտնելը։
Այսպիսով,
թերթը պարզել է, որ պահեստազորայինների հավաքագրումը նավթային օբյեկտները պաշտպանելու համար Թաթարստանում սկսվել է հոկտեմբերի վերջին, իսկ նոյեմբերի
սկզբին արդեն
առաջին ջոկատը սկսել է նախապատրաստումը: Նիժնի
Նովգորոդի մարզում նույնպես ընտրվել են և նախապատրաստում են անցնում պահեստազորայինները,
որոնք պետք է զբաղվեն տարածաշրջանի կարևորագույն
ենթակառուցվածքների պաշտպանությամբ: