Ռուսական նավթը մնում է «մրցունակ և պահանջված», Հնդկաստանը շարունակում է գնումները․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, որ Հնդկաստանը շարունակում է նավթ գնել Ռուսաստանից։


Դիվանագետն այդպես է պատասխանել լրագրողների այն հարցին, թե որքանով են հավաստի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները՝ նման գնումների գրեթե ամբողջական դադարեցման մասին:


Հոկտեմբերի 28-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան շարունակում է գործընկերների, այդ թվում՝ Հնդկաստանի և Չինաստանի հետ քննարկել առևտրատնտեսական համագործակցության հարցերը՝ ռուսական նավթի գնման վերաբերյալ ԱՄՆ ճնշման ֆոնին:


Պեսկովն ընդգծել է, որ ռուսական նավթը մնում է մրցունակ և պահանջված ապրանք։


Նույն օրը Bloomberg գործակալությունը հայտնել էր, որ Հնդկաստանի պետական նավթավերամշակման գործարանները քննարկում են ռուսական նավթը զեղչով գնելու հնարավորությունը՝ չնայած Ռուսաստանից մատակարարների դեմ ուղղված ամերիկյան նոր պատժամիջոցներին։