Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարել է, որ Մոսկվան հիբրիդային պատերազմներ չի վարում և հարգում է ցանկացած ժողովրդի ինքնիշխան ընտրությունը, հավելելով, որ նման վարքագիծը հատուկ է Արևմուտքին:
Զախարովան հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստ է տարբեր ձևաչափերով քննարկել հնարավոր բոլոր մտահոգությունները, որոնք Հայաստանը կարող է ունենալ երկկողմ հարաբերությունների հետ կապված։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև վստահեցրել է, որ Ռուսաստանը միշտ եղել և մնում է Հայաստանի հուսալի դաշնակիցը ու միշտ անհապաղ օգնության է հասնում երկրին։