«Ես բջջային հեռախոս չունեմ, բայց ինչ-որ կերպ ապրում եմ». Լուկաշենկոն կոչ է անում հրաժարվել գաջեթներից

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում՝ 2026–2030 թվականների Սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ, խոսել է բջջային հեռախոսների նկատմամբ իր վերաբերմունքի մասին և քաղաքացիներին կոչ արել ավելի քիչ կախվածություն ունենալ գաջեթներից։

 

«Ինչու՞ ենք մենք այդքան անհանգստանում այդ հեռախոսների համար։ Ավելի լավ է դրանք ձեզ հետ չտանեք։ Մի՛ տարեք։ Հազար անգամ եմ ասել։ Ես բջջային հեռախոս չունեմ, բայց ինչ-որ կերպ ապրում եմ»,- նշել է նա։

 

Լուկաշենկոն նաև բացատրել է քաղաքային (ստացիոնար) հեռախոսի օգտակարությունը՝ հատկապես պաշտոնյաների համար.

 

Նրա կարծիքով, բջջային կապը պաշտպանված չէ տեղեկատվության արտահոսքից, ուստի սովորական ստացիոնար հեռախոսից լիովին հրաժարվելը ճիշտ չէ, քանի որ «ձեր խոսակցությունը Կանադայի կամ ԱՄՆ-ի սերվերներում չի լինի»։

 

Նախագահն ընդգծել է, որ թվայնացումը միշտ չէ, որ անվտանգ է. «Պետք չէ ամեն ինչ թվայնացնել»։ Նա նշել է, որ որոշ տվյալներ ավելի լավ է պահել թղթային կրիչների վրա։

 

Նա նաև հորդորել է քաղաքացիներին չափազանց շատ չանհանգստանալ անձնական տվյալների համար. «Եվ ժողովուրդը շատ պետք չէ «մազութվի» [չափից շատ անհանգստանա]. «Ախ, անձնական տվյալներ՝ հեռախոսահամար, էլի ինչ-որ բան, հասցե...»։