Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր առավոտյան ԱԱԾ հատուկ ջոկատայինները բերման են ենթարկել ԶՊՄԿ աշխատակցի։ Քիչ առաջ տեղեկություն ստացվեց, որ բերման են ենթարկվել նաև ԶՊՄԿ-ի անվտանգության դեպարտամենտի ղեկավար Արամ Գասպարյանը, ինչպես նաև ԶՊՄԿ-ի մատակարարման բաժնի պետի տեղակալ Վիլեն Գրիգորյանը, որը նաև Կապան համայնքի ավագանու անդամ է։