Դատարանի որոշմամբ «Հրապարակ»-ը պարտավորվելու է հերքում հրապարակել և շուրջ 200 հազար դրամ վճարել զրպարտության համար։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրեօ է Պաշտպանության նախարարի օգնական Արմեն Ղալեչյանը։
«Թող սա լինի հիշեցում, որ խոսքի ազատությունը չի կարող գոյություն ունենալ առանց պատասխանատվության» , - գրել է Ղալեչյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի օգնական Արմեն Ղալեչյանը ապրիլի 24-ին քաղաքացիական հայց էր ներկայացրել ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի և պահանջում էր պարտավորեցնել պատասխանողին 2025 թվականի մարտի 29-ին hraparak.am ինտերնետային կայքում հրապարակված «ՊԱՊԻԿՅԱՆԻ ԱԶԱԲ ԲԱՇԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ Է ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ» վերտառությամբ հոդվածի մասով հրապարակել հերքում հետևյալ բովանդակությամբ՝ ««ՊԱՊԻԿՅԱՆԻ ԱԶԱԲ ԲԱՇԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ Է ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ» վերտառությամբ հրապարակման մեջ տեղ գտած տեղեկատվությունը հերքում ենք, քանի որ այն իրականությանը չի համապատասխանում»: