Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Կարելիայում ուսումնական թռիչքի ժամանակ կործանվել է Սու-30 կործանիչ, որի հետևանքով զոհվել են անձնակազմի անդամները։
«Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 19:00-ին (Երևանի ժամանակով՝ 20:00), Կարելիայի Հանրապետությունում պլանային ուսումնական թռիչքի ժամանակ կործանվել է Սու-30 ինքնաթիռ։ Ինքնաթիռը կործանվել է անմարդաբնակ տարածքում։ Չվերթը եղել է առանց ռազմաբեռի», - ասվում է հայտարարության մեջ։
Արտակարգ ծառայությունները ուղարկվել են Պրիոնեժսկի շրջան՝ վթարի վայր։