Telegram-ը ռեկորդ է սահմանել. մեկ օրվա ընթացքում արգելափակվել է ավելի քան կես միլիոն ալիք

Telegram մեսենջերը նոյեմբերի 13-ին մեկ օրվա ընթացքում արգելափակել է 519,645 ալիք, ինչը ռեկորդային է դարձել այսպիսի վիճակագրության վարման ամբողջ ժամանակահատվածում։ Հարթակն ամեն օր հրապարակում է համապատասխան հաշվետվություններ։


Նախորդ ռեկորդը սահմանվել էր փետրվարին, երբ մեկ օրվա ընթացքում արգելափակված ալիքների ընդհանուր թիվը կազմել էր մոտ 500 հազար։ Վիճակագրությունը վարվում է 2023 թվականի վերջից։


Տարեսկզբից Telegram-ի ադմինիստրացիան արգելափակել է 34,913,282 խումբ և ալիք, որոնցից 856,362-ը հրապարակել են երեխաների նկատմամբ բռնության տեսարաններ պարունակող նյութեր, իսկ 207,772-ը կապված են եղել ահաբեկչական հանրույթների հետ։


Telegram-ում ցանկացած օգտատեր կարող է բողոք ներկայացնել բովանդակության դեմ։ Բովանդակությունը ջնջվում է, եթե այն խախտում է Telegram-ի օգտագործողների համաձայնագիրը և պարունակում է բռնության հրահրում, երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի տեսարաններ, ապօրինի ապրանքների վաճառքի մասին հաղորդագրություններ։ Մեսենջերում նաև հնարավոր է բողոք ներկայացնել հեղինակային իրավունքների խախտման, խարդախության, անձնական տվյալների տարածման, սպամի և այլնի դեմ, կա նաև «չի խախտում օրենքը, բայց պետք է ջնջել» կետը։