Ունենք գործարարների կողմից բարձրացվող խնդիրների հասցեագրման քաղաքական փոխըմբռնում. Միրզոյանը՝ Բոճորիշվիլու հետ ասուլիսին

Ռազմավարական գործընկերության միջոցով մենք պետք է շարունակաբար նպաստենք փոխկապակցվածության ընդլայնմանը, ամրապնդմանը և հակառակը՝ այդ ճանապարհին թույլ չտանք խոչընդոտներ։ Այդ մասին Վրաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով ասուլիսին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:


«Այսօր գործընկերոջս հետ քննարկել ենք այս տեսլականը, մոտեցումը, և կարծում եմ, որ կա երկուստեք փոխշահավետ ըմբռնում։


Բնականաբար, տեղյակ ենք գործարար շրջանակների կողմից բարձրացվող խնդիրներից, որոնց հասցեագրման ուղղությամբ ունենք քաղաքական փոխըմբռնում»,- նշել է նա։