Հունգարիան վիճարկում է ԵՄ-ի` ռուսական գազից հրաժարման ծրագիրը

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը տեղեկացրել է, որ մտադիր է դատական կարգով դիմել Եվրոպական դատարան, քանի որ դեմ է ԵՄ ծրագրերին, որոնք նախատեսում են մինչև 2027 թվականի ավարտ դադարեցնել ռուսական գազի ներմուծումը։

 

Ըստ Օրբանի՝ Հունգարիան շարունակում է մեծապես կախված լինել ռուսական էներգակիրներից։