Լեհաստանում երկաթուղային գծերը վնասվել են դիվերսիայի պատճառով. Տուսկ

Անհայտ անձինք վնասել են Լեհաստանում Վարշավայի և Դեբլինի միջև երկաթուղային գծերը: Կանխվել է գնացքի վթարը, նոյեմբերի 16-ին հայտնել է տեղի ոստիկանությունը X-ի էջում: Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը միջադեպը դիվերսիա է որակել:


Իրավապահ մարմինների տվյալներով՝ տեղական ժամանակով ժամը 7:39-ին գնացքի մեքենավարը հայտնել է Վարշավայից 60 կմ հեռավորության վրա գտնվող Ժիչին քաղաքի մոտ գտնվող գծերի վնասվելու մասին:



Գնացքը մնացել է գծերի վրա, տուժողներ չեն եղել:


Գնացքի ուղևորները տարհանվել են, դեպքի վայրը շրջափակվել է։ Տեղական Miejski Reporter-ի կայքի տվյալներով՝ հետաքննությանը օգնելու համար հրավիրվել են Լեհաստանի ներքին անվտանգության գործակալության (ABW) աշխատակիցներ, հրշեջ և քիմիական հրդեհաշիջման մասնագետներ:


«Պայթեցման միջոցով երկաթուղային գծերը ոչնչացվել են։ Հատուկ ծառայությունները և դատախազությունը աշխատում են դեպքի վայրում։ Վնասներ են հայտնաբերվել նաև նույն երթուղում (Վարշավա-Լյուբլին — խմբ.), որն ավելի մոտ է Լյուբլինին»,- հայտնել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը «Ֆեյսբուք»-ի իր էջում։