Ֆինլանդիան զորավարժություններ է սկսել Ռուսաստանի սահմանից 100 կմ հեռավորության վրա. ներգրավված է 500 միավոր տեխնիկա

Ֆինլանդիան սկսել է հրետանային ուսումնավարժանքներ Ռուսաստանի հետ սահմանից 100 կմ հեռավորության վրա, այս հայտնել է հանրապետության Զինված ուժերի մամուլի ծառայությունը։


Մարզումներին մասնակցում են ավելի քան 2000 զինծառայող և ներգրավված է 500 միավոր տեխնիկա։


Ուսումնավարժանքները տեղի են ունենում Լապլանդիայի Ռովայարվի զորավարժարանում (Rovajärvi)։ Դրանց ընթացքում մշակվում է հրետանու կիրառումը ձմռան պայմաններում։ Մարզումների առաջին փուլը տեղի է ունեցել նոյեմբերի 8-ից 16-ը։


Հիշեցնենք, որ ավելի վաղ Բալթիկ ծովի ավազանում տեղի էին ունեցել ՆԱՏՕ-ի հակասուզանավային մարզումներ՝ Շվեդիայի ռազմածովային ուժերի ղեկավարությամբ։ Իսկ Ռումինիայում և Բուլղարիայում կազմակերպվել էին ՆԱՏՕ-ի Dacian Fall 2025 զորավարժությունները, որոնց մասնակցել են 8 դաշինքի երկրներ, ինչպես նաև ավելի քան 5000 զինվորական և 1200 միավոր տեխնիկա։