Հռոմի կենտրոնում գործող Louis Vuitton խանութում խոշոր գողություն է տեղի ունեցել, հաղորդում է ANSA գործակալությունը։
Ոստիկանության տվյալներով՝ առնվազն երեք դիմակավորված հարձակվողներ ավտոմեքենայով մխրճվել են խանութի մետաղական փեղկերի մեջ և մուտք են գործել պահեստ։ Ահազանգը միացել է տեղական ժամանակով մոտավորապես ժամը 1:30-ին, սակայն գողերին հաջողվել է գողանալ ամբողջ ապրանքը։
Գողացված ապրանքների արժեքը դեռևս պարզվում է։ Քննիչները դեռևս աշխատում են դեպքի վայրում՝ ուսումնասիրելով տեսախցիկների տեսագրությունները և միջադեպի մանրամասները՝ հանցագործների ինքնությունը և նրանց փախուստի ճանապարհը պարզելու համար։
Սա վերջին տարիներին Հռոմի կենտրոնում գործող խանութում տեղի ունեցած առաջին կողոպուտը չէ։ Անցյալ ամռանը Իտալիայի մայրաքաղաքում թալանել էին Bulgari խանութը։ Հանցագործները գողացել են կես միլիոն եվրոյի արժեքավոր իրեր և կոյուղու միջով փախել դեպքի վայրից։ 2023 թվականի գարնանը գողերը թալանել են Fendi նորաձևության տան խանութը Հռոմում։