Նոյեմբերի 16-ին երկու բելգիացի TikTok-բլոգերներ՝ հայտնի որպես Նիլ և Սենն, Լուվրում հանդուգն պրանկ են արել. նրանք աննկատ կախել են իրենց ձեռքով արված դիմանկարը (տպված Վերածննդի ժամանակաշրջանի ոճով և դրված Lego-ի շրջանակի մեջ) 16-րդ դարի վենետիկյան կտավների սրահում՝ հենց Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա»-ի կողքին:
Բլոգերները նկարը բերել
են գլանաձև փաթաթած, անխափան անցել անվտանգության աշխատակիցների միջով, փակվելուց մեկ
ժամ առաջ հավաքել այն թանգարանի ներսում, այցելուների հեռանալուց վայրկյանների ընթացքում
ամրացրել պատին և նույնիսկ լուսանկարներ ու տեսանյութեր արել իրենց կոնտենտի համար։
Ցուցանմուշը այնտեղ կախված է մնացել մի քանի րոպե։
Միջադեպը սկանդալ է առաջացրել,
հատկապես վերջերս Լուվրի կողոպուտի ֆոնին։ Թանգարանի ղեկավարությունը դիտարկում է պրանկերների
դեմ բողոք ներկայացնելու հնարավորությունը։
Տեսանյութը՝ bagramyan26-ում