Քաղաքացիակենտրոն լրատվություն
Եվրամիությունը իր շարքերը չի ընդունի Ուկրաինային, քանի դեռ երկրում առկա է կոռուպցիայի բարձր մակարդակ։ Այս մասին Radio Zet ռադիոկայանի եթերում հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։
«Սա ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունների առաջին պայմաններից մեկն է. կոռումպացված երկիրը չի կարող անդամակցել ԵՄ-ին»,- նշել է Կոսինյակ-Կամիշը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի արևմտյան գործընկերները պետք է Կիևի իշխանություններից պահանջեն անհապաղ պարզել Վոլոդիմիր Զելենսկու շրջապատում տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալի հանգամանքները։