Politico-ն, հղում անելով ուկրաինացի զինվորականներին և փորձագետներին, գրում է, որ Ուկրաինայում մարտերի ընթացքում կիրառվող անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) փաստացի վերացրել են ռազմաճակատի գիծը և ստեղծել «գորշ գոտի», որի լայնությունը հասնում է առնվազն 20 կմ-ի։
ԱԹՍ-ները դժվարացրել են տարհանումը և մատակարարումը, դրանք վերածելով մահացու վտանգավոր խնդիրների։ Ուկրաինացի զինվորականների մեծ մասն այժմ զոհվում է տեղափոխման ժամանակ։ Արդյունքում, Politico-ի փոխանցմամբ, հրամանատարները ստիպում են զինվորներին շաբաթներ անցկացնել առաջնագծում՝ առանց ռոտացիայի։
Ուկրաինայի Ռազմավարական հետազոտությունների ազգային ինստիտուտի գիտաշխատող Նիկոլայ Բելեսկովի խոսքով՝ «գաղտնիքը Ռուսաստանի առաջխաղացման» կայանում է հենց այդ «դուրս մղման էֆեկտի» մեջ։
«Ներկայումս գոյություն չունի դոկտրինա, որը կօգներ կառուցել խորը էշելոնացված պաշտպանություն այն պայմաններում, երբ առաջնագծում շատ քիչ հետևակ կա, իսկ հակառակորդը կտրում է կապը ռազմաճակատի գծի և թիկունքի միջև, և ակտիվորեն շարքից հանում է առաջնագծի ԱԹՍ-ների օպերատորներին»,— ասել է Բելեսկովը։
Politico-ն գրում է, որ նման պայմաններում ամենադժվար վիճակում են գտնվում վիրավոր ուկրաինացի զինվորականները, քանի որ ԱԹՍ-ների հարվածների պատճառով նրանց տարհանումը գրեթե անհնարին է դարձել։