Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ուկրաինայի զինված ուժերը անօդաչու թռչող սարքեր են արձակել Մոսկվայի ուղղությամբ։ Ինչպես հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, պաշտպանության նախարարության ՀՕՊ-ը 3 դրոն է խոցել, որոնք հարձակվել են Մոսկվայի վրա։
Արտակարգ ծառայությունների մասնագետներն աշխատում են փլատակների անկման վայրում։
Օդանավերի ընդունման և թողարկման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել «Վնուկովոյում» և «Շերեմետևոյում», հայտնում է «Ռոսավիացիան»։
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առցանց ցուցատախտակի համաձայն՝ Մոսկվայից Երևան հետաձգվել են FlyOne և «Աէրոֆլոտ» ավիաընկերությունների երկու չվերթ։