Թորոսյանն այցելել է «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն», ծանոթացել սպասվող աշխատանքներին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր այցելել է «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ։


Կենտրոնի տնօրինության ուղեկցությամբ՝ նախարարը շրջայց է կատարել հաստատության տարածքում, ծանոթացել շենքային պայմաններին և նախատեսվող հիմնանորոգման աշխատանքների շրջանակին։


Արսեն Թորոսյանը հետաքրքրվել է երեխաներին տրամադրվող ծառայությունների մատուցման որակով և ընթացիկ ծրագրերի ընթացքով՝ ընդգծելով, որ երեխաների իրավունքների պաշտպանությունը և նրանց լավագույն շահերի ապահովումը շարունակում է լինել պետության առաջնահերթություններից։