Արհեստական բանականությամբ աշխատող ռուսական առաջին ռոբոտը պարել է Պուտինի համար

Արհեստական բանականությանը (ԱԲ) նվիրված միջազգային համաժողովի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ներկայացվել է «Սբերի» առաջին ԱԲ ռոբոտը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:


ՌԴ նախագահն այսօր ժամանել է Մոսկվայում «Սբերի» «AI Journey-2025» համաժողովին։


Մարդու առօրյա խնդիրների լուծման գործում արհեստական բանականության դերին նվիրված ցուցահանդեսի ժամանակ Ռուսաստանի նախագահին ողջունել է «Սբերի» առաջին մարդակերպ ռոբոտը՝ Գրին անունով: Այն մշակվել և հավաքվել է բանկի ինժեներների կողմից՝ դառնալու մարդու ունիվերսալ օգնականը:


Ռոբոտը Ռուսաստանի նախագահի համար կատարել է նոր սովորած պարը։