Շախմատի Մ20 ԱԱ-ը մոտենում է ավարտին
Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները աշխարհի Մ20 տարեկանների առաջնությունում:

Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում ընթացող մրցաշարում, կանանց պայքարում Մարիամ Մկրտչյանը 9-րդ տուրում պարտություն է կրել, ինչը կտրուկ նվազեցրել է մրցանակային տեղ գրավելու հնարավորությունը: Մարիամը 6 միավորով զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը: Մամիկոն Ղարիբյանին 9-րդ տուրում ոչ-ոքի է գրանցել։ Նա 6,5 միավորով կիսում է 6-13 տեղերը: